Այսօր մեզանում մեծ հետաքրքրություն է առաջացել թաքնագիտության նկատմամբ,
ողջ համացանցը ողողվել է էզոթերիկ կայքերով, որոնք մարդկանց սովորեցնում են հեշտ ապրել:
Մինչդեռ իրականում գաղտնագիտությունն ավելի լուրջ երևույթ է ու ց’այսօր մինչև վերջ
բացահայտված չէ: Այս և այլ հետաքրքրական թեմաների շուրջ զրուցեցի Վահան Մելիք- Փարսադանյանի
հետ, ով թաքնագիտական յոգային է տիրապետում:
-Թաքնագիտությունը, ըստ իս, այն է, ինչը բացահայտված չէ ժամանակակից գիտության կողմից՝ դեռևս գաղտնիք է: Հետևաբար զբաղվել եմ բնության օրենքների բացահայտմանբ մանկուց, պատճառը երևի չափից շատ հետաքրքրասիրությունն է:
-Այսօր այն ներկայացվում է որպես բազմաշերտ գիտություն է, Դուք ո՞ր ոլորտներում եք մասնագիտացած:
-Թաքնագիտություն
հասկացությունը գալիս է նախորդ քաղաքակրթությունից
մեզ հասած գիտելիքները գաղտնի պահելու և միայն ընտրյալներին փոխանցելու սկզբունքից: Գաղտնի են պահվել այդ գիտելիքները, այդ պատճառով էլ կոչվել են թաքնագիտություն կամ գաղտնագիտություն: Դա ոչ այլ ինչ է, քան բնության օրենքների ճանաչողություն, ըստ այդմ՝ աշխարհաճանաչողություն: Քանի որ բնության օրենքները միասնական են և ունեն միանման ծագում, ինչպես դեռ Ֆարադեյն է ասել, ապա միասնական և միանման ծագում ունի և փաստացի իրականությունը, հետևաբար ոլորտներ լինել չեն կարող՝ կամ գիտես ճշմարտություը կամ չգիտես և ոլորտների ես բաժանում միայն չիմանալու պատճառով:
-Կպատմեք Ձեր գրքի մասին, եթե չեմ սխալվում էզոթերիկ
բովանդակություն ունի , ինչպե՞ս հղացավ այն գրելու գաղափարը:
-Գիրքը վերնագրված է «Յոգան և ինքնախաբեությունների ախտաբանությունը»: Բանն այն է, որ գոյություն ունի հանրահայտ յոգան, որ բնականաբար խիստ մակերեսային է որպես գիտություն և յոգա, որը միայն բանավոր է փոխանցվել մինչև մեր օրերը: Հենց այդ բանավոր փոխանցված յոգան հին գիտելիքների փոխանցված ճյուղերից մեկն է: Ինձ բախտ է վիճակվել հաղորդակցվելու հենց այդ գիտելիքին, որը ոչ միայն չունի ոչ մի հակասություն ժամանակակից գիտության բացահայտումների հետ, այլև լրացնում ու ամբողջական է դարձնում պատկերը, հատկապես վերաբերելով մարդուն և մարդու առողջությանը, նշելով նաև ինքնակատարելագործման ուղիները: Իմ գրքում բացահայտված են շատ գաղտնիքներ, բայց կան նաև շատ գաղտնիքներ որոք հանրահայտ դարձնելու իրավունք ինձ չեմ վերապահել:
-Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք մարդուն անել երջանիկ ապրելու համար ` կա՞ն օրենքներ, օրինաչափություններ, որոնց հետևելով մարդ կարող է իրեն ներդաշնակ զգալ:
-Ֆիզիկայում հայտնի է սիմետրիայի օրենքը,
որն ասում է, որ ցանկացած համակարգ կարող է կայուն լինել միայն այն դեպում,
եթե գտնվում է հակադիր ուժերի հավասարակշռության
վիճակում:
Հեց դա այն ներդաշնակությունն
է, որին ձգտում են հասնել յոգերը և ինչն առաջնային պայմանն է երջանկության, ընդ որում նաև առողջության: ԵՎ ԻՆ-ը և ՅԱՆ-ը կամ դրական ու բացասական էներգիայի վիճակները երկուսն էլ միակողմանի դեպքում բացասական են օրգանիզմի համար և միայն սրանց հավասարակշռված վիճակն է դրական, ինչն արտահայտվում է որպես վիբրացիա: Միայն այս դեպքում բջիջները կարող են նորմալ կիսվել և թարմացնել օրգանիզմը: Մանտրաները, մեդիտացիաները, պրանայամաները նաև այդ նպատակն են հետապնդում: Բայց պետք է հստակ իմանալ թե ինչը ինչպես և ինչ դեպքում է պետք անել:
-Ինչպե՞ս կարող են մարդիկ սթրեսային վիճակում արագ կերպով կարգի բերել էմոցիոնալ-հուզական դաշտը:
-Լաո-ցզին ասում է՝ երջանիկ է նա, որ չունի աշխարհում կապեր:
Արտաքին աշխարհի հետ կապվածությունն է պատճառներց մեկը,
իսկ երկրորդը սխալ մտածելակերպն է՝ ուղեղի սխալ ծրագրավորումը: Արագ կարգավորել հոգեկանը հնարավոր չէ, թերևս միայն բացառիկ դեպքերում:
-Այսօր մեզանում շատ է խոսվում նեգատիվի մասին`
խոսքս ժողովրդական լեզվով ասած թուղթ ու գրի, ցեղական անեծքների, աչքով տալու մասին է : Ի՞նչ են
դրանք իրականում :
-Մոգությունը նույնպես նախկին քաղաքակրթության
մեզ հաղորդված գիտելիքների ճյուղերից մեկն է: Այստեղ նույնպես ամեն ինչ գաղտնի է պահվել ու միայն բանավոր փոխանցվել: Այնուհանդերձ որոշ բաներ դուրս են եկել գաղտնիության շրջանակներից և ոմանց ձեռքին դարձել փող աշխատելու միջոց:
Այն ինչ թուղթ ու գիր ենք կոչում մարդկանց վրա ոչ անմիջականորեն ազդելու՝ հիվանդացնելու, բուժելու, անհաջողության մատնելու և անգամ ֆիզիկապես վերացնելու մոգական և գործող տեխնոլոգիաներ են, միայն թե դարձյալ աղավաղված ու դարձած մակերեսային ու ոչ ռացիոնալ: Անեծքները նույպես նման տեխնոլոգիա են, բայց ավելի հաճախ հակառակ ազդեցություն են ունենում,
քանի որ մարդիկ չեն տիրապետում տեխնոլոգիայի նրբություններին: Ճիշտ օգտագործելու դեպքում դա հզոր զենք է, ինչը կիրառվել է տարբեր ժամանակներում, միայն ափսոս, որ բացասական իմաստով: Պաշտպանվել այդ ամենից նույնպես հնարավոր է, բայց ինչպես ձեռնամարտում, ամեն դեպքում կհաղթի ուժեղը...
-Ո՞վ ենք մենք և ի՞նչ կառուցվածք ունենք:
Խոսքս էներգետիկ կենտրոնների` չակրաների մասին է: Ի՞նչ նշանակություն ունեն դրանք մեր կյանքում:
-Ինչպես բոլորը անվերջ խոսում են էներգիաների մասին,
բայց ոչ ոք չգիտի,
թե դա ինչ բան է, այնպես էլ այստեղ, բոլորը խոսում են չակրաների, աուրաների մասին, բայց ոչ ոք հստակ պատկերացում չունի, թե դա ինչ է: Չակրաները էներգետիկ կենտրոններ չեն, այլ մենտալ մարմնի ծրագրային համակարգն են կրում, ինչպես գենը բջջում կամ ուղեղը գլխում:
- Այդ դեպքում դրանք ինչպե՞ս են աշխատում և արդյո՞ք մարդը կարող է կարգավորել իր վիճակը:
- Մենք ունենք 12 օրգան համակարգ: Որպեսզի միևնույն բեղմնավորված բջջից ձևավորվեն տարբեր օրգանների բջիջներ անհրաժեշտ է նախնական ծրագիր, ինչը չկա բջջի մեջ և լինել չի կարող: Այդ ծրագրերն են հենց չակրաներում կոդավորված: Երբեմն ձևավորվում է 13 -երորդ ծրագիր և արտահայտվում որպես չարորակ գոյացություն: Անշուշտ կարելի է և անհրաժեշտ է աշխատել չակրաների հետ՝ գործուն պահել նորմալ ծրագիրը, քանի որ առանց այդ ծրագրային մշտական վերահսկողության օրգանիզմը չի կարող նորմալ գործել և նորոգվել:
- Մարդիկ բոլորն էլ ուզում են երջանիկ և հաջողակ լինել,
կան արդյո՞ք մեթոդներ, մեխանիզմներ, որ կօգնեն հաղթահարել առօրյա դժվարությունները
և ավելի ներդաշնակ լինել:
- Իհարկե կան և յոգան հենց հենց այդ եղանակներն է մատուցում, բայց ոչ հանրահայտ յոգան, որ գրեթե կտրված է գիտական հողից:
- Ինչպիսի՞ նշանակություն ունեն տարերքները թաքնագիտության մեջ և ինչպիսի՞ն է առօրյայում դրանց կիրառությունը:
- Տարերքները նյութական իրականության հավաքական կերպարն են բնորոշում: Յոգայի ասանաների հիմնական իմաստը կենդանիների կամ որևէ երևույթի կերպարի մեջ մտնելն է, որպեսզի կարողանաս քեզ ենթարկել և օգտագործել նրանց էներգիան, միաժամանակ արդնացնելով կենտրոնական նյարդային համակարգում այն կենտրոնների գրգռվածությունը, որոնք վերահսկում են օրգանիզմի էներգետիկ պրոցեսները: Տարերքների կերպարի մեջ մտնելը վերջնական փուլն է, երբ արդեն ուզում ես տիրապետել հավաքական ուժին: ՈՒստի մինչև չանցնես նախնական ճանապարհը, չի կարելի աշխատել տարերքների հետ, դա նաև խիստ վտանգավոր է:
- Ձեր պատասխաններից պարզ է դառնում, որ իրականում թաքնագիտությունն ավելի բարդ երևույթ է, քան ներկայացնում են: Համացանցը ողողված է էզոթերիկ կայքերով, որոնք մարդկանց տարատեսակ
հնարքներ են սովորեցնում: Ի՞նչ կասեք այդ մասին:
- Սուտը մարդու համար ավելի դյուրամաս է, քան ճշմարտությունը, հետևաբար և ավելի հեշտ է վաճառվում: Անգամ ատոմային զենքի գաղտնիքը վաճառքի չեն հանում, էլ ուր մնաց բնության օրենքների իմացությունը, ինչի պարագայում կարելի է այնպիսի զենքեր ստեղծել, որ ատոմային ռումբը դրանց համեմատ պարսատիկ կթվա:
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց,
ովքեր ցանկանում են ինքնակատարելագործմամբ զբաղվել և ներդաշնակ ապրել:
- Խորհուրդ կտամ ընտրությունների ժամանակ լավ մտածել ու ճիշտ մարդկանց ձայն տալ... )))
Զրուցեց`Անահիտ Կորյուն

Комментариев нет:
Отправить комментарий